Բավ է պառակտվել
29-04-2016 11:10

ԵՏՄ-ում հաշվի կառնվեն նաև փոքր մասնակիցների շահերը. Լավրով

Մեր Եվրասիական միութունը փոքր է, սակայն արդեն ՇՀԿ-ի հետ առևտրա-տնտեսական ուղղությամբ փոխհամագործակցության պլաններ կան, իսկ դա նշանակում է Չինաստան, շուտով նաև Հնդկաստան, Պակիստան, Իրան։ Դրանք արդեն բոլորովին այլ շուկաներ են։ Այս մասին  ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Սա մի միտում է, որը շատ դժվար է անտեսել, եթե ուզում եք մտածել ձեր ազգային շահերի մասին»: Ամենակարևորը սա բաց նախագիծ է՝ ի տարբերություն որոշ այլ տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծերի: Դրան կարող են միանալ բոլոր այն երկրները, որոնք կիսում են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի ու իրար շահերի հետ հաշվի նստելու սկզբունքները, որպեսզի իրենց գործողություններում ոչ թե կոնկրետ մեկի շահերը հաշվի առնեն, այլ հավասարակշռեն բոլորի շահերը: Այս հավասարակշռության մեջ ավելի ուժեղները ավելի առաջադեմ շահեր կունենան, բայց փոքր դերակատարների շահերը նույնպես հաշվի կառնվեն»,- ասել է նախարարը: