30-10-2015 10:18

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Դուշանբեում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այս պահին գագաթնաժողովին ներկա են գտնվում միայն կառավարությունների ղեկավարները, սակայն քիչ անց նրանց կմիանան պատվիրակության մյուս անդամները, և նիստը կշարունակվի ընդլայնված կազմով: ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն համագործակցության ամրապնդման և զարգացման հարցերը, ինչպես նաև այն խնդիրները, որոնց մասին նախանշվել է ԱՊՀ երկրների ղեկավարների՝ Ղազախստանում վերջերս կայացած խորհրդի նիստի ժամանակ: Ուկրաինայից խորհրդի նիստին մասնակցում է Տաջիկիստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Նիկիտյուկը: