Բավ է պառակտվել
15-09-2015 17:02

ՀԱՊԿ շրջանակներում ռազմական նշանակության կարևորագույն համաձայնագիր է սորագրվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «համաձայնագիր է ստորագրվել ռազմական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման ոլորտում համագործակցության մասին»: Ապա հավելել է, որ «որոշում է կայացվել երկարացնել Համաձայնագրի գործողության ժամկետը, որը կանոնակարգում է ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթուղային ճանապարհների տեխնիկական ապահովության հարցերը»:  Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները որոշում են կայացրել այս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար կիրառել ռոտացիոն սկզբունք: «Նպատակահարմար է համարվել գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում ապագայում կիրառել ռոտացիոն համակարգ: Երկրների ղեկավարները խնդիր են դրել մինչև դեկտեմբեր մշակել որոշման համապատասխան նախագիծ և այդ փոփոխությունները ներառել իրավանորմատիվային բազայի և ՀԱՊԿ կանոնադրության մեջ, ինչով և մենք հիմա պետք է զբաղվենք»,- նշել Բորդյուժան: