Բավ է պառակտվել
11-05-2014 18:47

Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում հանրաքվե է անցկացվում

Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ամեն ինչ պատրաստ է հանրաքվե անցակցնելու համար. Ուկրաինայի ժամանակով առավոտյան 8:00-ին բացվել են ընտրական տեղամասերը: Ինչպես հայտնել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Բորիս Լիտվինովը, նախատեսվում է, որ քվեարկությունը կկայանա 1540 ընտրական տեղամասերում: Նա ճշտել է, որ հանրաքվեն կազմակերպելու աշխատանքներին ներգրավվել է 18 հազար մարդ, իսկ ագիտատորների հետ միասին՝ 25 հազար:
Լիտվինովը նաև բացատրել է, որ ընտրական տեղամասերի ներկայացուցիչները իրենք են որոշելու վերջիններս փակելու ժամանակը "հաշվի առնելով անվտանգության հետ կապված իրավիճակը": Նա հիշեցրել է, որ ըստ հանրաքվեն անցկացնելու կանոններին, ընտրական տեղամասերը պետք է աշխատեն մինչև 22:00, սակայն շատ քաղաքներում վերջիններս բաց կլինեն մինչև 20:00, քանի որ, օրինակ՝ Սլավյանսկում այս ժամից սկսվում է պարետային ժամը:

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչը հավելել է, որ քվեարկության արդյունքները "կհրապարակվեն տեղեկությունները հայտնի դառնալուն պես": Դոնեցկի ժողովրդական հանրապետության կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը ավելի վաղ հայտնել էր, որ հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն երեք օրվա ընթացքում:
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեին մասնակցողները պետք է պատասխանեն հետևյալ հարցին. "Արդյո՞ք դուք ողջունում եք Դոնեցկի ժողովրդական հանրապետության պետական ինքնավարության հռչակման մասին ակտը":
Լուգանսկում համապատասխանաբար հանրաքվեին արծարծվելու է հերթական հարցը. "Արդյո՞ք դուք ողջունում եք Լուգանսկի ժողովրդական հանրապռտության պետական անկախության մասին ակտը":
Ինչպես հայտնել է հանրաքվեի կազմակերպիչ Վասիլի Նիկիտինը, հանրաքվեն անցնելու ընտրական տարածքների 90%-ում: Նա հավելել է, որ վերջիններս աշխատելու են մինչև 22:00: Նիկիտինը հայտնել է, որ քվեաթերթիկները արդեն բերվել են բոլոր ընտրական տեղամասերը: Նրա կարծիքով, հանրաքվեին կմասնակցեն ընտրողների 80-90%-ը, իսկ քվեարկության առաջին արդյունքները կանախտեսվում է հրապարակել մայիսի 12-ին:
Հայտնի է դարձել նաև այն մասին, որ Ռուսաստանի հասարակական դիտորդները հրաժարվել են ժամանել հանրաքվեին: Այդ մասին հայտնել է Հասարակական պալատի անդամ Գեորգի Ֆյոդորովը: Նա հավելել է, որ ներկա պահին Դոնեցկի շրջանում գտնվում են իր օգնականները: "Դիտարկումը անց է կացվելու հեռավորության վրա", - նշել է նա:
Երեկ մամուլում տեղեկություններ են հայտնվել Մարիուպոլում վաղաժամ քվեարկության մասին: Ըստ մամուլի տեղեկությունների, որոշ ընտրական տեղամասերում քվեարկությունը ժամանակից շուտ է սկսվել Կիևի ուժային գործողությունների պատճառով: Սակայն Դոնեցկի Կենտրանական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոման Լյագինը հայտարարել է, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:
Անցյալ չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Դաշնայնացման կողմնակիցներին հետաձգել քվեակությունը Կիևի իշխանությունների և տարածաշրջանների միջև կապ հաստատելու հնարավորություն ստանալու համար: Սակայն մեկ օր անց հանրաքվեի կազմակերպիչները հայտարարել են, որ չեն հետաձգելու հանրաքվեի անցկացումը:
Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները անցել են Կիևի կողմից ձեռնարկված ուժային գործողությունների ներքո: Դիմադրության հիմնական կենտրոններն են դարձել Դոնեցկի շրջանի Սլավյանսկ, Կրամատորսկ և Մարիուպոլ քաղաքները, ինչպես նաև Լուգանսկը: Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Դենիս Պուշիլինի կարծիքով, ուժային գործողությունների պայմաններում մարդիկ ավելի ակտիվ կերպով կարտահայտվեն հանրաքվեն անցկացնելու օգտին: Նրա կարծիքով, Օդեսսայում տեղի ունեցած ողբերգությունը նաև շատերին կստիպի արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը: