15-12-2014 16:01

Ղազախստանը դեկտեմբերի 23-ին կվավերացվի ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության պայմանագիրը

Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Կողմերը կարեւորել են այն հանգամանքը, որ հունվարի 1-ից կգործի Եվրասիական տնտեսական միությունը եւ վստահություն են հայտնել, որ հետագայում ապրանքաշրջանառությունը կաճի: Նուրսուլթան Նազարբաեւը մասնավորապես նշել է, որ ապրանքաշրջանառության նվազում է գրանցվում միայն դրամական միջոցների կտրվածքով, մինչդեռ գործակցության ֆիզիկական ծավալն աճում է: Նա վստահություն է հայտնել, որ իրադրությունը կբարելավվի ու ԵՏՄ-ին ընդհանուր օգուտ կբերի: «Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում հանդիպում տեղի կունենա: Մենք կվավերացնենք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Հավանաբար, Ղրղզստանը պատրաստ կլինի»,- նշել է Նազարբաեւը: