29-06-2017 14:29

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ ԱՄՆ-ն կազմակերպում է շրջագայություն ՀՀ-ով

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ ԱՄՆ-ի դեսպանատունը «Հայաստանյան շրջագայություն» նախագծի շրջանակներում մի շարք մշակութային միջոցառումներ է նախապատրաստել:
« Մենք կնշենք այն ձեռքբերումները, որոնք իրական ազդեցություն են ունեցել քաղաքացիների կյանքի վրա՝ ծաղկուն և դեմոկրատական Հայաստանի կառուցման գործում: Ինչպես որ մեզ մոտ ընդունված է, մենք չենք շրջվի դեպի անցյալի 25 տարիների հաջող համագործակցությունը, այլ կկենտրոնանակք ապագայի վրա»,- ասել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա հիշեցրել է, որ երկու երկրներին կապում է սերտ համագործակցությունն ու անկեղծ ընկերական հարաբերությունները: Միլսը նաև հայտարարել է Հայաստանում նախագծի պաշտոնական մեկնարկի մասին, որը տեղի կունենա հուլիսի 1-ին:
« Սա երկրորդ նմանատիպ միջոցառումն է: Առաջինը կազմակերպվել էր 2015թ.: Այն ժամանակ մենք շատ լավ ժամանակ անցկացրինք՝ շփվելով ողջ Հայաստանի բնակչության հետ: Այդ պատճառով մենք որոշեցինք կրկնել այդ փորձը»,- ասել է Միլսը:
Նրա խոսքերով նախագիծը կիրականացվի երկու շաբաթվա ընթացքում՝ Հայաստանի ութ քաղաքներում:
« Շրջագայությունը մեկնարկում է Երևանում՝ «Կասկադ» մշակութային-ճարտարապետական կենտրոնի տարածքում« Գաֆեսճյան» մշակութային կենտրոնի հարևանությամբ կայանալիք բացօդյա համերգով: Մենք կայցելենք Գյումրի, Վանաձոր, Իջևան, Մեղրի, Կապան, Գորիս և Սիսյան»,- ասել է Միլսը:
Շրջագայության անկյունաքարը նրա բազմաժանրությունն է: Դրա շրջանակներում քաղաքներում և գյուղերում տեղի կունենան ջազային համերգներ, ամերիկյան ֆիլմերի ցուցադրություններ և գրքերի ընթերցում:
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը համագործակցում է Արմեն Ուսնունցի գեղարվեստական ղեկավարության ներքո գտնվող Հայաստանի պետական ջազ-նվագախմբի հետ, ինչը հնարավորություն է տվել կազմակերպել տարատեսակ ներկայացումներ և երաժշտական վարպետության դասեր:
Որոշ միջոցառումներին մասնակցություն կունենա նաև Ամերիկայից հրավիրված երիտասարդ ջազմեն Մայքլ Մեյսն, ով հուլիսի 1-ին ելույթ կունենա Երևանում: