Բավ է պառակտվել
24-07-2015 16:14

Իրանի փոխնախագահը կայցելի Հայաստան.Դեսպան

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին: Նրա խոսքով՝ այդ այցը կլինի ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Իրան կատարած այցի. «Այդ մակարդակի այցը անպայման իր ազդեցությունը կունենա հայ-իրանական հարաբերությունների առումով»,- շեշտեց նա: