Բավ է պառակտվել
08-07-2015 08:52

Առաջիկա մեկ ամսում Արմեն Աշոտյանը կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար

«Առաջիկա մեկ ամսում սպասվում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Իսկ ԿԳ նախարար, ըստ ամենայնի, կդառնա ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը»-նման տեղեկություն ստանում ենք «Հայկական ժամանակ»-ից: 
Հիմնական հարցը, որ այս կոնտեքստում դեռ պետք է պարզվի, հետևյալն է. Մկրտչյանը ԿԳ նախարար դառնալու է ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու արդյունքո՞ւմ, թե՞ այսպես ասած՝ ներքին կարգով: 
Եթե ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, մտնի կոալիցիա, Դաշնակցությունը մեկ-երկու նախարարական և երկու մարզպետական պորտֆել նույնպես կստանա: Մեծ հավանականությամբ՝ ՀՅԴ-ին կտրվի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը: Չի բացառվում նաև, որ Արա Նռանյանը նշանակվի ֆինանսների նախարար: Հնարավոր է համարվում Արծվիկ Մինասյանի նշանակումը՝ սոցապ նախարար