Բավ է պառակտվել
18-06-2016 13:05

Բեռլինում քննադատել են ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը

Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորավարժությունները չեն նպաստում դաշինքի անդամ երկրների անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շտայնմայերը: «Այն, ինչից մենք հիմա պետք է զերծ մնանք, դա զինված բախումն է ու մարտական կոչեր հնչեցնելը: Ով վստահ է, որ տանկերի սիմվոլիկ տեղաշարժը մեծացնում է անվտանգության մակարդակը ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին, նա մոլորության մեջ է»,- ասել է նա:

Շտայնմայերի խոսքով` Արևմուտքի համար կոպիտ սխալ կլինի ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմական ասպեկտների և վախ սերմանելու քաղաքականության վրա` մոռանալով Ռուսաստանի հետ երկխոսության մասին: