Բավ է պառակտվել
18-04-2016 11:46

ԼՂ կարգավորման ինտենսիվ բանակցություններ կսկսվեն. Բաքու

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է սկսվել առաջիկա օրերին. այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

«Նախաձեռնությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, և, համապատասխանաբար, ներկայում բանակցային գործընթաց է նախապատրաստվում: Հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլ»,- ասել է Հասանովը: