Բավ է պառակտվել
11-03-2014 03:36

Հայ գերու հարցաքննությունը շարունակվում է

Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների ու պատանդների հարցերով հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը  զրույցում հայտարարել է, որ մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացու հարցաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանը, նախնական տեղեկություններով, մառախուղի պատճառով հատել է սահմանը` հայտնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Սայիլովը հաղորդել է, որ հարցաքննության վերաբերյալ մանրամասներ կհաղորդեն վաղը` մարտի 11-ին: