24-01-2017 13:38

Աստանայում լարված բանակցություններ են ընթանում Սիրիայի շուրջ

Աստանայում, որտեղ դեռևս բանակցություններ են ընթանում սիրիական կառավարության և զիվնած ընդդիմության միջև, լարված աշխատանքային պրոցեսը եռում է: Կողմերի միջև լարվածությունը նվազեցնելու, և ընդհանուր հայտարարի գալու հարցում օգնում են միջնորդները, որոնց թվում է նաև ռուսական պատվիրակությունը:
Մասնակիցները փորձում են այնպիսի փաստաթուղթ համաձայնեցնել, որը կբավարարի բոլոր կողմերին և ուղղված կլինի Արաբական Հանրապետությունում խաղաղության հաստատմանը: Նույնիսկ խոսք է գնացել այն մասին, որ հարկ եղած դեպքում քննարկումները կշարունակվեն նաև չորեքշաբթի օրը:
Վերջին տվյալով, որը լրագրողները ստացել են ռուսական ԱԳՆ-ի աղբյուրներից, ներկայումս եռակողմ հանդիպում է ընթանում սիրիական հակամարտության խնդրի կարգավորման նախաձեռնող, և Սիրիայում հրադադարի երեշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների միջև: Լրագրողները սպասում են այդ բանակցությունների արդյունքներին:
Լայն ֆորմատով բանակցությունները դեռ չեն մեկնարկել: Արդեն իսկ պարզ է, որ քննարկումները հետաձգվում են: Մեկ ժամ առաջ սպասվում էր ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ծրագրվում էր ներկայացնել բանակցությունների ավարտական արդյունքները, սակայն ասուլիսն այդպես էլ տեղի չունեցավ:
Հաշվի առնելով, որ տեղեկությունները շատ կցկտուր են, լրագրողները տեղի ունեցողի մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ բանակցությունների մասնակիցներից որևէ մեկը հայտնվում է նախասրահում:
Օրինակ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրային շրջապատել էին մոտ հարյուր լրագրող և թույլ չէին տալիս, որ նա վերադառնա բանակցային սենյակ: Ինչևէ նա հասցրեց կարճ հարցազրույց տալ.
« Օրվա երկրորդ կեսին դուք շատ ավելի շատ նորություններ կունենաք: Տվյալ պահին մենք դեռ աշխատում ենք, այդ պատճառով ես չեմ կարող ձեզ նախորոք ասել, թե ինչպիսին կլինի արդյունքը»,- ասել է նա:
Ինչպես հայտնի է դարձել, քննարկման գլխավոր թեմաներն են հրադադարի պահպանման ռեժիմի իրականացման վերահսկումը, և դրա ընդլայնումը Սիրիայի ողջ տարածքով: Քննարկվում է նաև այն, թե երեք երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից ինչպես է իրականացվելու հրադադարի պահմանման մոնիտորինգը:
Ինչպես հայտնել են բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները՝ ներկայումս կռվախնձորը ահաբեկիչների և զինված ապստամբության տխրահռչակ տարանջատումն է:
Բանը նրանում է, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում ահաբեկիչների դեմ պայքարի վրա, որը վարում է նաև կառավարական բանակը: Ընդ որում զինված խմբավորումներն այդ կազմավորումների մի մասը ահաբեկչական չեն համարում և պահանջում են դադարեցնել դրանց ուղղությամբ վարվող կրակը:
« Մեր առաջնային խնդիրը՝ հրադադարի ռեժիմ հաստատելն է: Այն բանից հետո, երբ այդ ռեժիմը հաստատված լինի, մենք կկարողանանք քննարկել այլ հարցեր: Բայց հիմա, մենք պետք է վստահ լինենք, որ բոլոր կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը: Կոնֆլիկտի կողմերի միջև կան խախտումներ, որոնք բախումների են վերածվում: Նման իրավիճակում բարդ է որևէ քաղաքական հարց լուծելը»,- ռուսաստանյան Առաջին ալիքին տված էքսկլյուզիվ հարցազրույցում այս մասին ասել է Սիրիական ազատ բանակի պաշտոնական ներկայացուցիչ Այսամ Արաիսը:
Դամասկոսի պաշտոնական ներկայացուցիչը ստեղծված իրավիճակը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել: Պարզ չէ, թե բանակցությունները երբ կավարտվեն: Լրագրողների մոտ նախասրահ են դուրս եկել ընդդիմադիրներ, որոնք հայտարարել են, որ ուզում են, և պատրաստ են պայմանավորվածության գալ, և հանուն դրա պատրաստ են շատ ավելի երկար մնալ այստեղ: Միևնույն ժամանակ Ստեֆան դե Միստուրան հույս է հայտնել , որ բանակցությունները կավարտվեն հենց այսօր: