Բավ է պառակտվել
29-05-2014 13:26

Հայաստանում զգալիորեն վերականգնվել են անտառապատ տարածքները. Հայանտառ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը՝ ներկայացնելով անտառահատումների վերաբերյալ իրենց վերջին ուսումնասիրությունները, տեղեկացրեց, որ ապօրինի հատումները Հայաստանում նվազել են և էական, բայց դա չի նշանակում, որ պետք է հանգստանալ ու ոչինչ չանել: «Նախորդ տարի արձանագրվել է 928 ապօրինի ծառահատում, 2012-ին՝ 1328, 2011-ին՝ 2 480 ծառ: Սա եթե համեմատելու լինենք 2003-2004 թթ. հետ, ապա այդ ժամանակաընթացքում գրանցվել է ապօրինի ծառահատման 32 000 դեպք»,-նշեց բանախոսը: Ըստ նրա՝ նվազումը բացատրվում է շատ-շատ բաներով, որ խստացվել է վերահսկողությունը, 2011-ին որոշում եղավ թափուկները բնակչությանը անվճար տրամադրելու մասին: Պարոն Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ 2013-ին բնակչությանը տրամադրվել շուրջ 60 000 խորանարդ մետր թափուկ:
Ռուբեն Պետրոսյանի խոսքով՝ վիճակի բարելավմանը նպաստեց նաև Կառավարության որոշումը՝ համաձայն որի, եթե անտառը օտարվում է որևէ հանքի, ապա ներդրողը պարտավոր է կտրված անտառից 2 անգամ ավել տարածքով անտառ հիմնել, և այն աճեցնել մինչև անտառ դարձնելը: Ըստ Ռուբեն Պետրոսյանի ներկայիս անտառածածկը մոտ 32 000 հեկտար է, ինչը գրեթե չի տարբերվում 2002-2003 թ. տվյալներից: Այսինքն՝ տասը տարվա ընթացքում վերականգնվել է մոտ 31 000 հեկտար: Վերջինիս համոզմամբ՝ ծավալով անտառները գրեթե նույնն է, բայց որակով՝ ոչ: