Բավ է պառակտվել
12-09-2015 12:53

Հայաստանի մի շարք մարզերում այսօր լռության օր է

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի 22 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում: Դրանցից 15-ում ընտրելու է համայնքի ղեկավար, իսկ 8-ում` համայնքի ավագանի: Այսօր ընտրություններից առաջ լռության օր է այդ համայնքներում: Մարզերը, որոնցում կկայանան ՏԻՄ ընտրություններ, Արագածոտն է, Գեղարքունիքը, Լոռին, Կոտայքը, Շիրակը, Սյունիքը, Վայոց Ձորը և Տավուշը: Մասնավորապես, քաղաքապետեր կընտրեն Իջևան և Մարալիկ քաղաքներում: Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել էր, որ ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 14-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 9-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 2-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 2-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 2-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 2-ական: