Բավ է պառակտվել
05-03-2016 11:23

Հայաստանը հիշում է հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանին

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն այսօր՝ մարտի 5-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և «Երկրապահ կամավորների» միության անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետի հիշատակին, ծաղիկներ դրեցին շիրիմին:«Հայ ժողովուրդը, իշխանությունները, բոլորը բարձր են գնահատում Վազգեն Սարգսյանի ներդրումը Հայաստանի կայացման, Արցախի ազատագրման, Արցախի կայացման գործում: Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ապա Հայաստանն ավելի ուժեղ ու հզոր կլիներ»,-լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: