Բավ է պառակտվել
29-01-2016 12:55

Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Նոր Հայաստանի» անդամ Գևորգ Սաֆարյանի կալանավորմանը և այն լուրերին, թե բանտախցում նրա նկատմամբ բռնություն է եղել, ասաց, որ ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում է և շատ լավ տեղեկացված է, թե յուրաքանչյուր օր ինչ է եղել, ինչպես է եղել: 
«Իմ անձնական հսկողության տակ է այդ ամենը»,- ասաց նա և նշեց, որ ստուգումներ եղել են, և որևէ բռնաճնշում նրա նկատմամբ չի եղել: 
«Որոշակի դժգոհություն եղել է խցի հետ կապված, և դիտորդական խումբը նրան այցելել է, իրավապաշտպան կազմակերպությունները նրա հետ զրուցել են: Նա այդ պահի դրությամբ եղել է խցում և ասել, որ այդ պահին ամեն ինչ իր մոտ նորմալ է, և որ, եթե այդպես ամեն ինչ լինի, խնդիր չի լինի: Եթե չեմ սխալվում մինչև այս պահը, որևէ դժգոհություն չունի»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ վստահ է, թե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, և քաղբանտարկյալ չէ նաև Գևորգ Սաֆարյանը: