Բավ է պառակտվել
14-07-2016 11:55

ՀՀ-ում կարտադրվեն գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ ռազմական սարքեր

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում «Ունիկում Ինժիներինգ» ընկերությանն տրամադրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է ԱՏԳ-ում կազմակերպել ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերի արտադրություն:
Նախատեսվում է, որ ծրագրի երկրորդ տարում` 2017թ., արտահանման ծավալները կկազմեն մոտ 5 մլն. դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 12 մլն. դոլար: Ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել և արտահանել մինչև 1000 սարքեր, հետագայում ավելացնելով քանակը մինչև 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը հանդիսանում է ՌԴ-ն:
Կառավարության հիմնավորման համաձայն՝ ծրագրի շրջանակներում (5 տարի) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 31 մլն. դոլար, առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հինգերորդ տարում` ավելի քան 35` 350 հազար դրամ միջին աշխատավարձով:
Ընկերությունն ունենալու է մոտ 60քմ գրասենյակային և մոտ 400քմ. արտադրական տարածք:
«Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով: