Բավ է պառակտվել
05-12-2015 08:52

Հայաստանում այսօր լռության օր է

Դեկտեմբերի 5-ին ուղիղ կեսգիշերին ավարտվել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, և այսօր լռության օր է, ինչը նշանակում է, որ քվեարկությունից առաջ մեկ օր քարոզչությունն արգելվում է: Հանրաքվեին մասնակից բոլոր ուժերը չեն կարող իրականացնել քարոզարշավ լրատվամիջոցներով կամ այլ հնարավոր ձևերով:
Հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին, երբ առավոտյան ժամը 8:00-ից կբացվեն ընտրատեղամասերը ու կշարունակվի մինչև երեկոյան 20:00-ն: Հանրաքվեին ընդառաջ ձևավորվել է 1997 տեղամասային հանձնաժողով: Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, ընտրողների թիվը կազմում է 2.554.332 քաղաքացի: Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնելու 18 տեղական հասարակական կազմակերպություններ և 6 միջազգային կազմակերպություններ, որոնց թվում են դիտորդներ ԱՊՀ դիտորդական առաքելությունից, ԱՊՀ միջխորհրդարանական կազմակերպությունից, օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ, դիտորդներ ԵԽԽՎ-ից, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ: Անկախ Հայաստանի պատմության մեջ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեն 3-րդն է: Հանրաքվեի դրված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջարկում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգ: