Բավ է պառակտվել
23-03-2017 22:44

Հայաստանում տրվել է խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկություն մեկնարկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգշաբթի օրը կայացած արտահերթ նիստին տվել է էլեկտրոնային քվեարկության համակարգի մեկնարկը: Ինչպես հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը կմեկնարկի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կավարտվի մարտի 26-ին ՝ ժամը 20:00-ին:
Նիստի ընթացքում հաստատվել են ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկների օրինակները, ինչպես նաև քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի օրինակը:
ԿԸՀ-ն նաև հայտնել է, որ մարտի 23-ին, ժամը 19:30 –ին « Տիգրան Մեծ» տպարանում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Դիտորդները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, վստահված անձինք և այցելուները կարող են տպարանում հետևել տպագրության ընթացքին:
ԿԸՀ-ի արտահերթ նիստին հաստատվել է նաև քրեակատարողական հիմնարկների 12-ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկը:
Հինգշաբթի՝ մարտի 23-ին, լրացավ թեկնածուների, կուսակցությունների և դաշինքներում ընդգրկված կուսակցությունների ինքնաբացարկի վերջնական ժամկետը: Սահմանված ժամկետում քաղաքական ուժերից որևէ մեկը ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել:
Միևնույն ժամանակ սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ընդհանուր առմամբ 52 թեկնածու, որոնք ընդգրկված էին ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ դաշինքների շարքերում:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան ապրիլի 2-ին: Դրանք ՝ 2015թ. Սահմանադրական բարեփոխումներից հետո( որոնցով նախատեսվում է անցում կատարել կառավարման Խորհրդարանական համակարգին) առաջին ընտրություններն են: Ընտրություններին կմասնակցեն ինը քաղաքական կուսակցություն և դաշինք: