Բավ է պառակտվել
07-10-2014 12:04

Ապարանում 35-40 տարեկան տղամարդն սպառնում է ցած նետվել Մշակույթի կենտրոնի տանիքից

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com –ը՝ 35-40 տարեկան մի տղամարդ բարձրացել է Ապարանի մշակույթի տանիք և սպառնում է ինքնասպան լինել: Այս պահին Մշակույթի կենտրոն են ժամանում ոստիկանության Ապարանի բաժնի և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական խումբը, ինչպես նաև՝ Ապարանի հիվանդանոցի հերթապահ խումբը: