28-11-2016 16:09

Աթենքում հայտարարել են հունական ջրերով անցնող ռուսական լցանավերի արգելքի բացակայության մասին

Ռուսաստանի հետ համագործակցության հարցերով Հունաստանի վարչապետի Հատուկ խորհրդական Դիմիտրիոս Վելանիսը հայտարարել է է, որ հունաստանի ջրերով ռուսական լցանավերի անցումը արգելելու հարցը երկրում չի քննարկվում:

«Հունաստանի համապատասխան իշխանությունները որոշակի դիրքորոշում ունեն: Իմ կարծիքով արգելքի հարց օրակարգում ընդանրապես չկա», - ասել է Վելանիսը:

Նա նշել է, որ Աթենքը դեմ չի գնա Մոսկվայի շահերին:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի ինքնաթիռները ռմբակոծում են ահաբեկիչներին, ոչ թե Սիրիայի ժողովրդին:

Ավելի վաղ, Հունաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը հայտարարել էր, որ ռուսական նավերը կկարողանան մատակարարվել հունական նավահանգիստներում: