Բավ է պառակտվել
14-09-2015 15:17

ԼՂՀ-ում նխնական արդյունքներով Ստեփանակերտի գործող քաղաքապետը վերընտրվել է

Արցախում նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 52 հազար 765 ընտրող: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից: Քվեարկության նախնական արդյունքների համաձայն, Ստեփանակերտում քաղաքապետ է վերընտրվել Սուրեն Գրիգորյանը՝ հավաքելով 10 հազար 686 ձայն: Մյուս թեկնածու «Արցախի կոմունիստ» թերթի խմբագիր Արիս Գրիգորյանը ստացել է 3303 ձայն: Ստեփանակերտում ընտրություններին մասնակցել է 15 հազար 433 ընտրող: Ընտրելու իրավունք են ունեցել 37 հազար 455 ստեփանակերտցի: Արցախի Հանրապետության 207 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք են ունեցել 94 հազար 241 ընտրողներ: Ձևավորվել էր 252 ընտրական տեղամաս: Ընտրություններին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 144 համայնքներում գրանցվել էր համայնքի ղեկավարի 240 թեկնածու, որոնցից 126-ը (52,5%-ը) գործող համայնքի ղեկավարներն էին: