10-04-2014 16:19

Քեսաբյան դեպքերը դատապարտում է նաև Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը

ՈՒղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը /ՈՒՄՎ/, տեղեկացված լինելով վերջերս տեղի ունեցած հյուսիս-արևմտյան Սիրիայում, հատկապես, հայաբնակ Քեսաբ քաղաքում և մոտակա 12 գյուղերում ողբերգական իրադարձությունների մասին.
Դատապարտում է բռնի գործողությունները և Քեսաբ քաղաքի խաղաղ հայ բնակչության բռնի տեղահանումը:
Խոր անհանգստություն ու վրդովմունք է արտահայտում զինված խմբավորումների անօրինական գործողությունների կապակցությամբ, որոնք պղծել են քաղաքի հայկական եկեղեցին եւ զգալի վնաս հասցրել անպաշտպան բնակիչների ունեցվածքին:
Հարգանք է պահանջում Սիրիայի էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:
Կոչ է անում պատգամավորներին, ՈՒՄՎ անդամ երկրների կառավարություններին, ինչպես նաեւ միջազգային հանրությանը դատապարտել խաղաղ քաղաքացիական բնակչության նկատմամբ այդ գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել բռնի տեղահանվածների անվտանգության ապահովման, նրանց անվտանգ վերադարձի ու անհրաժեշտ հումանիտար օգնության տրամադրման համար: