08-08-2016 16:35

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ազատվել է պաշտոնից

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով, Երևանի ոստիկանության վարչության պետ Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում` Աշոտ Կարապետյանը ենթարկվել են կարգապահական տույժի։