Բավ է պառակտվել
28-09-2013 18:28

Թոշակները կավելանան 15 տոկոսով...

Կառավարություն այսօր հաստատեց 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Այդ նախագծով հաջորդ տարվա ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 272 մլրդ 237 մլն դրամ, եկամուտները` 1 տրիլիոն 127 մլրդ 400 մլն դրամ, իսկ դեֆիցիտը` 110 մլրդ 200 մլն դրամ:

ՀՀ վաչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ զարգացող երկրներում տեղի է ունենում տնտեսական ցուցանիշների վատթարացում: մասնավորապես՝ Համաշխարհային բանկն ու Արրժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել են Ռուսաստանի աճի կանխատեսումը, ինչը, ըստ Տ. Սարգսյանի, Հայաստանի վրա էական ազդեցություն կարող է թողնել:

Նրա խոսքով` մեր երկրի համար  նոր միջավայր է ստեղծվում, պայմանավորված Մաքսային միությանն անդամակցելով, սակայն պետք է այնպես անել, որ անցումը լինի սահուն:

Բյուջեի նախագիծը առաջիկայում կներկայացվի նաև ԱԺ-ի հաստատմանը: Սովորաբար խորհրդարանական քննարկումների արդյունքում բյուջեի նախագծում որոշ ցուցանիշներ փոփոխություն են կրում:

2014թ-ի հունվարի 1-ից թոշակները կավելանան 15 տոկոսով, իսկ հուլիսի 1-ից աշխատավարձերը կբարձրացվեն 40 տոկոսով, տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը: