05-04-2016 08:47

Զինադադարի ղարաբաղյան պայմանները

Ղարաբաղյան կողմը կդադարի ռազմական գործողություններն այն դեպքում, եթե Ադրբեջանն ինքը դադարեցի հարվածներ հասցնել և վերադառնա իր նախնական դիրքերը, ասել է  Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Հակառակ դեպքում, ըստ Բաբայանի, հնարավոր է, որ հետագա ռազմական գործողությունները կշարունակվեն նաև Ադրբեջանի տարածքում: