Բավ է պառակտվել
10-12-2015 10:26

Հայաստանում ռուսական ռազմակայանի հզորացումը մտահոգում է Թուրքիային

Ռուս-թուրքական հարաբերությունների սրումից հետո, որը կապված է Թուրքիայի կողմից սիրիական տարածքում խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի միջադեպի հետ, թուրքական ԶԼՄ-ները մտահոգված են, որ ռուսական զինվորականները «շրջապատում են Թուրքիան», գրում ԶԼՄ-ները: Պորտալը միաժամանակ հղում է անում բաց աղբյուրներին` տրամադրված ռուսական պաշտպանության նախարարության կողմից, որը բազմիցս ընդգծել է, որ ռուս զինվորականների դիրքերն ամրապնդելու գործողություններն ուղղված են պայքարելու համար բացառապես Ռուսաստանում արգելված ԻՊ կազմակերպության (արաբական տարբերակով` ԴԱԻՇ) ահաբեկիչների, այլ ոչ թե այլ երկրների դեմ։ Այսպես, հրատարակությունը բերում է վերջերս Հայաստանի Էրեբունի օդանավակայանում Մի-24 մարտական և Մի-8 տրանսպորտային ուղղաթիռների տեղակայման օրինակը։ Hurriyet-ը մատնանշում է «Կալիբր» թևավոր հրթիռներով «Դոնի Ռոստով» սուզանավի, ինչպես նաև ՀՕՊ համակարգեր ունեցող «Մոսկվա» հածանավի մասին, թեև հայտնի է, որ ՌԴ ՌԾՆ այդ ուժերն օգտագործվում են բացառապես աջակցելու համար Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։ Թուրքական լրատվամիջոցը նշել է նաև Հմեյմի ավիաբազան, որտեղ տեղակայված են ռուսական Սու-30, Սու-24, Սու-25 և Սու-34 ինքնաթիռները, որոնք օգտագործում է Ռուսաստանի ՌՏՈՒ-ն Սիրիայի տարածքում ԴԱԻՇ-ի դեմ օպերացիա իրականացնելու համար։