Բավ է պառակտվել
19-01-2016 10:23

ԱՄՆ –ը Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը և Ղրղզստանը ընդգրկել են վտանգավոր երկրների ցանկում

ԱՄՆ-ը Ղրղզստանը ընդգրկել է «հատկապես վտանգավոր երկրների» ցուցակում, որտեղից կարող են ահաբեկիչներ գալ: «ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է օրինագիծ, որի համաձայն Ռուսաստանն ընդգրկվում է «հատկապես վտանգավոր երկրների» ցեւցակում, որտեղից Նահանգներ կարող են ահաբեկիչներ գալ: Փոփոխությունները Պետդեպարտամենտին իրավունք են շնորհում անհրաժեշտության դեպքում հարկադիր մորատորիում մտցնել «վատ ցուցակում» հայտնված միգրանտների նկատմանբ, ուր Ռուսաստանի հետ մեկտեղ, մտել են Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և մոտ 30 արաբական և աֆրիկյան երկրներ», - ասում է հրապարակումը: Օրինագծի համաձայն, պետքարտուղարությունը ԱՄՆ անվտանգության դեպարտամենտի հետ համագործակցությամբ պարտավոր են «սպառնալիք երկրներից» դուրս եկածներին ԱՄՆ մուտքի արտոնագրեր տրամադրել ոչ շուտ, քան 30 օրվա ընթացքում, կամ «ուժեղացված անվտանգության ստուգումների» ժամկետի ավարտին: Ի լրումն Ռուսաստանի «հատկապես վտանգավոր երկրների» ցանկում, ըստ նախագծի, մտել են նաև «Աֆղանստանը, Ալժիրը, Բահրեյնը, Բանգլադեշը, Եգիպտոսը, Էրիտրեան, Ինդոնեզիան, Իրանը, Իրաքը, Հորդանանը, Ղազախստանը, Քուվեյթը, Ղրղզստանը, Լիբանանը, Լիբիան, Մալին, Մարոկկոն, Նիգերիան, Հյուսիսային Կորեան, Օմանը, Պակիստանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Տաջիկստանը, Թունիսը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուզբեկստանը, Եմենը և Պաղեստինյան տարածքները»: