Բավ է պառակտվել
27-05-2015 10:44

ԱՄՆ-ն կշարունակի ուղիներ փնտրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար.Քերի

Միացյալ Նահանգները կշարունակի ուղիներ փնտրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար։ Մայիսի 28-ին նշվող Հանրապետության օրվա առթիվ Ադրբեջանի ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ 
ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է նաև, որ Վաշինգտոնը «լրջորեն աջակցում է Ադրբեջանի դերին Եվրոպայում Հարավային գազային միջանցքի միջոցով էներգառեսուրսների մատակարարումների դիվերսիֆիկացումն ապահովելու հարցում»: 
Քերին ընդգծել է նաև Վաշինգտոնի և Բաքվի միջև գործընկերությունն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման հարցում։