ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հնչեցրել է կառույցի գնահատականն օրերս Փարիզում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը:
Կառույցի կայքում տեղադրված՝ լրագրողի հարցին ուղղված պատասխանում Փսակին ասում է, որ իրենք շարունակում են խրախուսել կողմերին՝ կառուցողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար:
Նա կարծիք է հայտնել, որ այդ հանդիպումը հնարավորություն էր փոխադարձ վստահություն կառուցել, իսկ դա հնարավոր է անել երկխոսության միջոցով:
Փսակին հիշեցրել է նաև Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Քերի - Սարգսյան - Ալիև հանդիպման մասին և հույս հայտնել, որ կարելի է թևակոխել բանակցությունների փուլ և խաղաղ ու տևական կարգավորում գտնել խնդրի համար: Պետքարտուղարությունը շարունակելու է խրախուսել երկխոսությունը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 27-ին, Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։ Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:
Բավ է պառակտվել