Բավ է պառակտվել
09-11-2016 13:55

ԱՄՆ-ն ՀՀ-ի բարեկամը կմնա` անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից. դեսպան

Ամերիկայի Միացյալ Նահանգները կմնան Հայաստանի բարեկամն` անկախ ԱՄՆ-ոիմ նախագահական ընտրությունների արդյունքից, չորեքշաբթի ասաց ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մինչև քվեարկության արդյունքների հրապարակումը:

«ԱՄՆ-ն կշարունակի հավատարիմ մնալ համատեղ պարտավորություններին` կապված հարևան երկրների հետ խաղաղ գոյատևող, անկախ և բարեկեցիկ Հայաստանի կայացման հետ: Անկախ նրանից, թե ով կլինի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը, ԱՄՆ կառավարությունը և ամերիկյան դեսպանությունը կշարունակեն կայուն գործընկեր և բարեկամ մնալ Հայաստանի համար: Միասին մենք կաշխատենք ժողովրդավարական և բարեկեցիկ ապագա կառուցելու ուղղությամբ, որին արժանի է հայ ժողովուրդը», - մեջբերում է Միլզի խոսքերը դեսպանության մամուլի ծառայությունը:

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում։

Թրամփը հավաքել է ընտրական կոլեգիայի 289 անդամների ձայնը, իսկ Հիլարի Քլինթոնը` 218 անդամների ձայնը։ Հանրապետականի օգտին քվեարկել է շուրջ 56,9 մլն մարդ, Քլինթոնի օգտին` 55,8 մլն։ Թրամփը պաշտոնապես կստանձնի նախագահի պաշտոնը 2017 թ.–ի հունվարի 20–ին։