30-06-2016 13:36

Ամերիկան 24.1 մլն դոլար կտրամադրի Հայաստանին

Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջարկել է Հայաստանին տրամադրել 24.1 մլն դոլարի, իսկ Ադրբեջանին` 10.9 մլն դոլարի օգնություն: Ծրագիրը 1998 թ-ից հումանիտար օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

Սենատը նաև հանձնարարել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի փախստականներին։

«Մենք խիստ գնահատում ենք սենատոր Քրքի ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև փախստականների աջակցությանը և սպասում Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարների հետ աշխատանքին` Ղարաբաղի տրամադրվող գումարի չափը ավելացնելու և ապահովելու վերականգնողական ծրագրերի իրականացումը: Նաև ողջունում ենք Սենատի դիրքորոշումը Հայաստանում փախստականներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ, որը կօգնի Հայաստանին արդյունավետ կերպով կազմակերպել այդ անցումային շրջանը Սիրիայից և Իրաքից եկող փախստականների համար»,- նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: