02-05-2015 08:53

ԱՄՆ-ը չի ճանաչի ԼՂՀ ԱԺ ընտրությունները. Պետդեպ

ԱՄՆ-ի իշխանությունները չեն պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին կայանլիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները: «ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն չի ճանաչում, այդ պատճառով մենք չենք ընդունի մայիսի 3-ին կայանալիք ընտրությունների արդյունքները»,-ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն: Նա, սակայն, ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում «հապշտապ դատողություններ անել Լեռնային Ղարաբաղի շուրջ`մինչև միջազգային բանակցությունների ավարտը»: Ռաթքեն նաև խոստովանել է, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է դերակատարում ունենա իր ապագայի որոշման հարցում»: