19-07-2016 12:54

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ. Քերի

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք ուղղություններով, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Մեկնաբանելով վերջերս Ռուսաստանի կատարած այցը և այնտեղ Սիրիայի վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունները՝ Քերին նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի շարք հարցեր է քննարկել, որոնց թվում է եղել Ուկրաինան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը:

«Մենք բավականին երկար զրուցել ենք Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ՝ փորձելով հստակեցնել այն քայլերը, որոնք հարկավոր է ձեռնարկել Ուկրաինայի առնչությամբ: Մենք մի շարք տարբեր հարցերի վրա ենք աշխատում: Մենք նաև աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի վրա»,- ասել է Քերին:

Անցած հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: