Բավ է պառակտվել
24-03-2015 11:26

ԱՄՆ պատրաստ են համագործակցել ՌԴ-ի հետ միջուկային ոլորտում

Միացյալ Նահանգները պատրաստակամություն են հայտնել Ռուսաստանի հետ միջուկային ոլորտում համագործակցելու վերաբերյալ և մտադիր են օպերատիվ կարգով լուծել վերջերս առաջացած բոլոր տարաձայնությունները: Այն մասին, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ Միջին և փոքր հեռավորության հրթիռները վերացնելու պայմանագրին հետևելու վերաբերյալ երկխոսություն է վարում նախօրեին հայտնեց զինատեսակների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթենմյուլերը Վաշինգտոնում Կարնեգիի հիմնադրամի կողմից կազմակերպված միջուկային չտարածմանը նվիրված համաժողովի ժամանակ: Համաժողովի շրջանակում երեքշաբթի կայացել է նաև Կարնեգիի հիմնադրամի կողմից հիմնադրված միջուկային չտարածման մեջ ներդրման համար միջազգային մրցանակների հանձնման արարողությունը: Այս տարի տվյալ ոլորտում մրցանակներ են ստացել ՌԴ նախկին արտգործնախարար Իգոր Իվանովը և Մեծ Բրիտանիայի նախկին պաշտպանության նախարար Դեսմոնդ Բրաունը: Ինչպես հավաստիացրեց Ռոուզ Գոթենմյուլերը, ԱՄՆ ձգտում են գտնել ՌԴ կառավարության հետ քննարկման ժամանակ բարձրաձայնված հարցերի հնարավոր լուծումները: «Մենք շարունակում ենք քննարկումները տվյալ թեմայով», - ընդգծեց դիվանգետը: Գոթենմյուլերը նշեց, որ վերջերս Վաշինգտոնը սկսել է կասկածել Մոսկվային 1987 թվականին կնքված Միջին և փոքր հեռավորության հրթիռները վերացնելու պայմանագրի խախտման մեջ: Նա հաստատեց, որ ԱՄՆ-ի կարծիքով՝ Ռուսաստանում տվյալ փաստաթղթով արգելված նոր հրթիռ է ստեղծվում: Նախորդ տարվա հուլիսին Վաշինգտոնը մեղադրեց ՌԴ-ին պայմանագիրը խախտելու մեջ և հայտարարեց, որ Մոսկվան խախտել է 500-ից 5500 կմ շառավիղով ազդեցությամբ թռչող հրթիռների փորձարկման, արտադրման և օգռագործման վերաբերյալ պայմանավորվածությունները: Այդ մասին նշված է նախորդ ամառ Կոնգրես ուղարկված միջազգային պայմանավորվածությունների վերաբերյալ Պետդեպի հաշվետվության մեջ: ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ այս տարի նմանատիպ հաշվետվությունը կգրապարակվի գարնանը: Ինչպես նշել է Գոթենմյուլերը, նա տեղյակ չէ, թե արդյո՞ք հաշվետվությունը ռուսաստանյան հրթիռի մասին հավելյալ տեղեկություններ կպարունակի, քանի որ չի ուսումնասիրել տվյալ փաստաթուղթը: Իր հերթին Ռուսաստանը ԱՄՆ-ին «հրթիռային» պայմանագիրը չպահպանելու մասին նմանատիպ մեղադրանքներ է ներկայացրել: Ինչպես հայտնել փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ գործողությունները «հակասում ենտվյալ փաստաթղթի ոգուն և տառին»: Նախարարը նշել է, որ «միջին հեռավորության թռչող հրթիռների պայմանագրային բնորոշման տակ ընկնում են նաև ԱՄՆ-ի կողմից օգտագործվող անօդաչու սարքերը»: Լավրովը նաև հայտարարել է, որ ըստ պայմանագրի՝ արգելված է հակահռթիռային սարքավորումների օգտագործումը, որոնք նախատեսվում է տեղակայել Ռումինիայում և Լեհաստանում: Ի պատասխան ՌԴ-ի հնչեցրած մեղադրանքներին պետքարտուղարի տեղակալը նշել է, որ իր կարծիքով, ռուսաստանյան գործընկերներին տվյալ հարցով «բովանդակալից տեղեկատվություն է» տրվել: Գոթենմյուլերը ընդծել է, որ ԱՄն պատրաստ են շարունակել երկխոսությունը և ձգտում են կարգավորել Պայմանագրի, այդ թվում նաև Ռուսաստանի մեղադրանքների շուրջ բոլոր տարաձայնությունները: Դիվանագետը պնդել է, որ ԱՄՆ բոլոր ռազմական ծրագրերը ամբողջությամբ համապատասխանում են կնքված փաստաթղթին: Նա նաևհամոզմունք է հայտնել, որ միջուկային անվտանգության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության համար մեծ ներուժկա, որի կարիքը երկու կողմերը դեռ կզգան: Նա նշեց, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հաջողությամբ համագործակցել են միջուկային ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման շուրջ: Մասնավորապես Գոթենմյուլերը հիշեցրել է հարստացրած ուրանի ծրագրի մասին, երբ ռուսաստանյան միջուկային զինամթերքը ձուլվել է ԱՄՆ-ի ատոմային էլեկտրակայանների համար վառելիք ստանալու նպատակով: Տվյալ ծրագիով վերամշակվել է 500 տոննա հարստացրած ուրան: Արդյունքում ոչնչացվել է 20 հազար միավոր միջուկայինզենքի համար պիտանի ուրանի մնացորդները: ԱՄՆ և ՌԴ համագործակցության ներուժի մասին խոսել է նաև էներգետիկայի նախարար Էրնեստ Մոնիսը: Նա նաև հայտարարել է, որ Բարաք Օբամայի վարչակազմը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը: «Մենք շարունակում ենք Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները նույնիսկ երկկողմանի հարաբերությունների բարդացման պայմաններում», - հայտարարեց նախարարը, նշելով, որ Վաշինգտոնը հուսով է Ռուսաստանի հետավելի ակտիվ հարաբերություններ վերսկսել, «երբ դրա համար հարմար պայմաններ ստեղծվեն»: Հիշեցնենք, որ Միջին և փոքր հեռավորության հրթիռները վերացնելու պայմանագիրը կնքվել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև 1987 թվականին և ուժի մեջ է մտել մեկ տարի անց: Տվյալ պայմանագրի համաձայն կողմերը պարտավորվել են ամբողջությամբ ոչնչացնել միջին և փոքր հեռավորության իրենց հրթիռները (1-ից 5,5 հազար և 500-ից 1 հազար կմ շառավիղով ազդեցությամբ):