Բավ է պառակտվել
11-09-2015 11:18

ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂ ժողովրդի դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Կիրբին ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն ու կարևորել Ղարաբաղի բնակչության դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում։ «Մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում՝ չնայած ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն չի ճանաչում»,- հայտարարել է պաշտոնյան՝ միաժամանակ նշելով, որ իրենք չեն ճանաչելու սեպտեմբերի 13-ին կայանալիք ընտրությունների արդյունքները, և «այն չի ազդելու շրջանի իրավական կարգավիճակի վրա»: «Մենք նաև ընդգծում ենք, որ «ընտրությունները» որևէ կերպ չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ բանակցությունների ելքը՝ շրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման համար»,-ասել է Կիրբին։