Բավ է պառակտվել
09-10-2013 17:07

Եվրախորհրդարանն ընդունել է Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ռեժիմի դյուրացման համաձայնագիրը

Այսօր Բրյուսելում խորհրդարանական լիագումար նիստի ժամանակ Եվրախորհրդարանն ընդունելել է Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, փոխանցում է «ИТАР-ТАСС» գործակալությունը:

Փաստաթղթում ասվում է. «Վիզային ռեժիմի պարզեցումը նոր խթան կարող է հանդիսանալ երկկողմ համագործակցությանը, մասնավորապես, կավելացնի քաղաքացիների տեղաշարժը: Նոր կանոնները կարագացնեն վիզայի տրամադրումը (որոշում կկայացվի 10 օրում, արտակարգ դեպքերում՝ 2 օրում և ավելի պակաս ժամկետում), այն ավելի մատչելի կդարձնեն (դիմումը կարժենա 35 եվրո) և կձերբազատի բյուոկրատական ձգձգումներից: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կրճատվել է քաղաքացիների որոշ դասերի համար` Եվրամիության երկրներում մոտ ազգականներ ունեցողներ, պաշտոնական պատվիրակությունների անդամներ, ուսանողներ, ուսուցիչներ, գործարարներ, գիտնականներ):

Խորհրդարանականները հիշեցրել են, որ հունվարի 10-ին ուժի մեջ է մտել ԵՄ-ի ու Շենգենյան գոտու երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման մասին Հայաստանի կառավարության որոշումը: Վիզային ռեժիմի դյուրացման ու ռեադմիսիայի մասին նախագծի ստորագրումը Եվրամիության «Արևելյան համագործակցության» երկների ծրագրի շրաջնականերում է: Այն նախատեսված է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Եվրամիության և 6 ետխորհրդային երկրների միջև (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա):