24-07-2014 12:10

Ըստ Ուորլիքի՝ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է արել Twitter-ի իր էջում , որտեղ հիշեցրել է ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի: Այդ մասին նա գրել է կցելով ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպումից նկար: «Ես հիշեցրել եմ ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է լինի առաջնահերթություն՝ անգամ շատ գլոբալ խնդիրների առկայության դեպքում»,- գրել է ամերիկացի համանախագահը:

Ավելի վաղ News.gisher.ru-ն հաղորդվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնում է Վիեննա՝ հանդիպելու Մինսկի խմբի ներկայացուցիչների և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով: