Բավ է պառակտվել
03-06-2014 20:53

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ` ԵԱՀԿ գործող նախագահի կոչը ողջուվել է Ուորլիքի կողմից

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է կատարել  Twitter-ի իր միկրոբլոգում: Ամերիկացի համանախագահը ողջունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի կոչը՝ վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված համակարգված բանակցություններ: Հիշեցնենք, որ Դիդյե Բուրկհալտերը Հարավային Կովկաս իր այցը սկսել էր Բաքվից, որտեղ նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր ասպեկտներ, և կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ լարվածությունը նվազեցնող միջոցառումներ: Բուրկհալտերը նախագահ Ալիևին կոչ է արել քայլ առ քայլ շարժվել դեպի խնդրի խաղաղ կարգավորում: Նա ասել է, որ կողջուներ ակտիվացված բանակցությունները և հաջորդ նախագահական հանդիպումը՝ որպես խաղաղ լուծման տանող համակարգված գործընթացի մեկնակետ։
 Նշենք նաև,որ  այսօր Դիդյե Բուրկհալտերին կժամանի նաև Հայաստան: