08-07-2014 18:00

Ըստ` Ջեյմս Ուորլիքի` Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը քննարկելու համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպելու է ԵԱՀԿ համանախագահներին: Այս մասին տեղեկանում ենք  Ուորլիքի Twitter-յան գրառումից:  Ըստ գրառման`  ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում: «Այսօր մեկնում են Վաշինգթոնից՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի համանախագահներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը: Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- գրել է ամերիկացի համանախագահը: