Բավ է պառակտվել
20-11-2014 15:43

Չկա որևէ «չեզոք» գոտի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում.Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որում նշված է.
«Պարզ լինելու համար, ասեմ, որ չկա որևէ «չեզոք» գոտի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Բայց կա զինված ուժերին բաժանող տարածքներ, որ ոչ ոքի չեն պատկանում»: Ինչպես հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում, պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ առաքելությանը երաշխիքներ չի տրամադրել ս.թ. նոյեմբերի 18-ին ուղղաթիռի անկման վայրում դիտարկում անցկացնելու համար: