27-03-2014 10:46

Ուորլիք.Արդյո՞ք նախագահները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար ուղի գտնելուն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է արել Twitter-ի իր էջում, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խոսեցին Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում: Նրանք իսկապե՞ս հավատարիմ են Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար ուղի գտնելուն»,- գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հաագայում բացվել էր միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը, որին մասնակցել են ավելի քան 50 երկրների նախագահներ և 5 միջազգային կազմակերպություն։