Բավ է պառակտվել
04-08-2014 16:13

Ես կողմերին կոչ եմ անում անել անհրաժեշտ քայլեր՝ հրադադարի պահպանման համար. Ուորլիք

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գրանցված դեպքերի վերաբերյալ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին: Նա նշել է, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: «Նախ թույլ տվեք իմ խորին ցավակցությունները հայտնել բռնության վերջին դեպքերի ընթացքում զոհվածների ընտանիքներին: Ես շատ անհանգիստ եմ սահմանին և շփման գծում մեծաթիվ զոհերի մասին հաղորդումներով: Այդ միջադեպերը վնաս են հասցնում խաղաղ կարգավորմանը, և ես կողմերին կոչ եմ անում անել անհրաժեշտ քայլեր՝ հրադադարի պահպանման համար»,-ասել է նա:

Ուորլիքը նաև ընդգծել է, որ համանախագահներն ակտիվորեն համագործակցում են կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար:

«Մինսկի խումբը կողմերի համար ընդունելի միջնորդության միակ ձևաչափն է: Մենք շարունակում ենք մեր այցերը տարածաշրջան, ինչպես նաև բարձր մակարդակով համագործակցում ենք հակամարտության կարգավորման համար:
Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել մոտ ապագայում՝ քննարկելու կարևոր հարցերը: Ժամանակն է սկսել այն բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել խաղաղության: Եթե կողմերն իրոք ցանկանում են լուծել հակամարտությունը, ապա պետք է ընդունեն Շվեյցարիայի առաջարկը՝ համանախագահների հետ կառուցողական բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ»,-ասել է Ուորլիքը: