05-09-2014 11:31

Սարգսյան-Քերի-Ալիև հանդիպումն, ըստ Ջեյմս Ուորլիքի, արդյունավետ է եղել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն Twitter-յան իր միկրոբլոկում՝ անդրադառնալով Ուելսում՝ ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակներում երեկ տեղի ունեցած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի Ադրբեջանի և ՀՀ-ի նախագահների հտ հանդիպումն արդյունավետ բանակցություններ է որակել:

«Ուելսում Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին: Մենք պատրաստ ենք օգնել»,- գրել է ամերիկացի համանախագահը :
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյուպորտում կայացել էՀայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը: