Բավ է պառակտվել
22-07-2014 17:27

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ուորլիք

ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ու մտահոգություն հայտնել շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե սահմանին լարվածության նման աճի պայմաններում հակամարտության խաղաղ լուծումը հնարավո՞ր է արդյոք, Ուորլիքը պատասխանել է. «ԱՄՆ-ն և Մինսկի խումբը պատրաստ են օգնել կողմերին խաղաղ լուծում գտնելու հարցում: Ռազմական լուծում գոյություն չունի: Համանախագահները ցանկանում են Բրյուսելում հանդիպել նախարարներ Է. Նալբանդյանի և Է. Մամեդյարովի հետ՝ քննարկելու հետագա քայլերը»:

Խոսելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Փարիզ հրավիրելու մասին, Ուորլիքը նշել է, թե հույս ունեն, որ նախագահները կընդունեն այդ հրավերը:«Երբ նախագահները հանդիպել էին Վիեննայում, մենք տեսանք, որ առաջընթաց հնարավոր է: Մենք հավատում ենք, որ քննարկումների շարունակությունը կարևոր առաջընթաց կարձանագրի՝ ուղղված խաղաղության հաստատմանը»,-ասել է նա:
Ուորլիքը նաև տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ֆրանսիացի նոր համանախագահ Պիեր Անդրիեն արդեն ստանձնել է լիազորությունները: