Բավ է պառակտվել
19-05-2014 11:20

Ուորլիքը հորդորում է ջրային ռեսուրսները կառավարել միասյին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն սոսկայքերում ակտիվ գրառումների ու վերջին հայտարարության արդյունքում շարունակում է մնալ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Այս անգամ ամերիկացի համնախագահը Twitter-յան իր էջում անդրադարձել է Սարսանգի ջրամբարին (ջրամբարԱրցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում)։ Ուորլիքն իր էջում տեղադրել է ջրամբարի լուսանկարը՝ նշելով, որ դրական քայլ կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը միասին կառավարեին ջրային ռեսուրսները։
«Սա Սարսանգի ջրամբարն է: Դրական քայլ կլիներ, եթե կողմերը կարողանային միասին կառավարել ջրային ռեսուրսները»,- գրել է նա։