14-08-2014 14:18

Ուորլիքը և Հեֆերնն իրենց հայտարարություններով ճնշում են գործադրում ԼՂՀ-ի վրա

Փորձագետների մեծամասնությունը պնդում էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք զբաղվում են ղարաբաղյան հարցի կարգավորմամբ, գործում են ընդհանուր պատկերացումներից ելնելով, բայց վերջին դեպքերը թույլ են տալիս մտածել՝ արդյոք դա այդպես է: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը:

Ըստ քաղաքագետի՝ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի եւ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունները ԼՂՀ շրջակա տարածքները վերադարձնելու անհրաժեշտության մասին պետք է դիտարկել որպես Հայաստանի եւ ԼՂՀ-ի վրա համակարգային ճնշում գործադրելու քայլ:

Ըստ նրա՝ շփման գծում հուլիսի վերջի եւ օգոստոսի սկզբի իրավիճակի սրացումը լուրջ էր, առաջին հերթին՝ զոհերի թվի տեսանկյունից: Այդ արյունալի սադրանքները մտահղացողներն ու կազմակերպողները տարբեր դրդապատճառներ կարող էին ունենալ. Մեկը, հնարավոր է, ցանկանում է հասնել պրոպագանդական էֆեկտի.
՛՛Հնարավոր է՝ սա հայկական կողմերի վրա համակարգային ճնշման եւ հայկական իշխանություններին քաղաքական ուղղության որոշակի սրբագրում մատնանշելու տրամաբանական շարունակությունն է՛՛, - նշել է Արեշեւը՝ ընդգծելով, որ դա չստացվեց եւ հայկական կողմը ամբողջությամբ պատրաստ դուրս եկավ:

Ըստ քաղաքագետի՝ լարվածության մեղքը ռուսական կողմի վրա բարդելու փորձերը կշարունակվեն: «ՌԴ-ի՝ ԼՂ խաղաղապահներ մտցնելու մտադրության մասին լուրերն անհեթեթ են: Մոսկվան շահագրգռված է, որ արյուն չթափվի, քան որ սրացումն առաջին հերթին բացասաբար կազդի Ռուսաստանի վրա»: Արեշեւը նաեւ հույս է հայտնելլ, որ Ռուսաստանն ավելի մեծ ինքնուրույնություն կցուցաբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: