Բավ է պառակտվել
24-05-2014 13:03

ԼՂ խնդրի խաղաղ լուծումը ոչ թե համանախագահներից, այլ կողմերի կամքից է կախված. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցերին պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հաջողությունը կամ տապալումը կախված է կողմերի քաղաքական կամքից, այլ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից որևէ մեկից»: Պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ էր կողմերին առաջարկելը համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարը, դիվանագետն ասել է, որ փոխադարձ որոշումը կարող էր նպաստել էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի հարցը լուծելուն, այնպես, ինչպես եղել էր նախքան հակամարտության սկիզբը։