Բավ է պառակտվել
01-04-2015 10:51

ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչները ԼՂ խնդրի վերաբերյալ բանակցություններ են ունեցել Վիեննայում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները Վիեննայում բանակցություններ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հետագա քայլերի վերաբերյալ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Լավ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ Վիեննայում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրադարձությունների և հետագա քայլերի վերաբերյալ»,- գրել է ամերիկացի համանախագահը: Ավելի վաղ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել էր, որ պատրաստվում է Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբին զեկուցել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված բռնությունների և միջնորդական ջանքերի մասին: Նա նշել էր, որ պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն դարձնել: