25-10-2016 16:46

Ուորլիք.ԼՂ-ին հարակից տարաքների վերադարձի հարցը պետք է քննարկել նրա կարգավիճակի հետ

Եթե քննարկվում է Ղարաբաղին հարակաից տարածքների վերադարձի հացը, ապա պետք է միաժամանակ ընթանա նրա կարգավիճակի անկեղծ քննարկում: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով՝ հաճախ է խոսվում ղարաբաղյան հակամարտության համընդգրկուն կարգավորման մասին: «Մենք պետք է հասկանանք, որ պետք է բոլոր տարրերը քննարկել: Մենք չենք կարող մեկ հարց ընտրել եւ այն ենթատեքստից դուրս քննարկել: Եթե առկա է Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձի վերաբերյալ քննարկում, ապա միաժամանակ անկեղծ քննարկում պետք է լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Մենք պետք է նաեւ խոսենք փախստականների, ներքին տեղահանվածների մասին: Մենք պետք է խոսենք խաղաղապահ ուժերի մանդատի մասին»,- ընդգծել է Ուորլիքը՝ շարունակելով, որ այդ ամենը հակամարտության համընդգրկուն կարգավորման տարրեր են:

«Ոչ մի կողմ չի կարող ընտրել միայն այն տարրը, որն իրեն ավելի ձեռնտու է, քանի որ դա փաթեթ է»,- եզրափակել է ամերիկացի միջնորդը: